211652_close_icon
views-count789 դիտում article-date 14:57 02-02-2015

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Դեսպան Տայիսն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի կապակցությամբ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում եւ դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ իր գործընկերների հետ համատեղ նախաձեռնած նախագծի նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, միջազգայնորեն դատապարտել ցեղասպանությունը, պաշտպանել մարդու իրավունքները, ինչպես նաեւ պայքարել թուրքական ժխտողականության դեմ: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ նախագիծը մոտ ապագայում կյանքի կկոչվի: Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը եւ Հունաստանի դեսպանը կարեւորել են Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտությանը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հունաստանում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո եւս կշարունակվի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես բարեկամության խմբերի ամրապնդումն ու հետագա զարգացումը:

Նմանատիպ նյութեր