211652_close_icon
views-count16486 դիտում article-date 11:40 02-02-2015

Արտակարգ և ողբերգական դեպք՝ Հրազդան քաղաքում. ընտանիքի 8 անդամները տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկը մահացել է

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, շմոլ գազից թունավորումով Հրազդանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 111 շենքի 32 բնակարանի բնակիչներ՝ 78-ամյա Արաքյսա, 69-ամյա Պարգև, 65-ամյա Լուսիկ, 31-ամյա Հովհաննես, 29-ամյա Հակոբ, 26-ամյա Հայրապետ, 22-ամյա Մարիամ և 1-ամյա Լուսի Սարգսյանները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 69-ամյա Պարգև Սարգսյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Արաքսյան, Լուսիկը և Հակոբը ստացել են բուժօգնություն և գնացել տուն: Այս պահին հիվանդանոցում են գտնվում «միջին ծանրություն» ախտանիշով Հովհաննեսը, Հայրապետը, Մարիամը և Լուսին: Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է շմոլ գազը, ինչի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր