211652_close_icon
views-count24893 դիտում article-date 11:01 02-02-2015

Էջմիածնում Տիգրան Սարգսյանը Mercedes G500-ով (յաշիկ) վրաերթի է ենթարկել հեծանվորդ Հակոբ Հակոբյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Կնունյան 1-ին փակուղու 7-րդ տան բնակիչ, 27-ամյա Տիգրան Սարգսյանը Վազգեն Առաջին փողոցի 28 տան դիմաց իր վարած Mercedes G 500 մակնիշի 34 PQ 774 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Էջմիածին քաղաքի Իսակով փողոցի բնակիչ, 53-ամյա Հակոբ Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո Տ. Սարգսյանը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր