Չինաստանում ձյան առատ տեղումների հետևանքով 336 հազար մարդ է տուժել
Չինաստանում ձյան առատ տեղումների հետևանքով 336 հազար մարդ է տուժել:
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ տարերքը Հուբեյ նահանգում մոլեգնել է դեռևս հունվարի 27-ին: Տեղական իշխանությունների տվյալներով՝ տեղումների արդյունքում 82 տուն է փլուզվել, շուրջ 500-ը վնասվել է:
Ձյան առատ տեղումների պատճառով արգելափակվել են խոշոր մայրուղիները, հետաձգվել են բազմաթիվ չվերթներ: