11252 դիտում
16:56 01-02-2015
Երեւանում 31-ամյա վարորդը BMW X5-ով վրաերթի է ենթարկել ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատող վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ հունվարի 27-ին Երեւանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 20:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 31-ամյա Գարիկ Հարությունյանը, իր վարած BMW X5 մակնիշի 84 DS 888 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Շերամի փողոցի բնակիչ, 59-ամյա Գարեգին Հովհաննիսյանին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Հովհաննիսյանը աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես վարորդ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2056 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)