11366 դիտում
16:10 01-02-2015
Ճանապարհային ոստիկանությունն ու Նաիրիի ոստիկանները որոնում են գլխիվայր շրջված Opel-ի խորհրդավոր վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում: Ժամը 04:30-ի սահմաններում Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված ճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ ճանապարհի երթեւեկելի գոտում, գլխիվայր շրջված ավտոմեքենա կա:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, շտապօգնության բրիգադը:
Հայտնաբերվել է Opel Astra մակնիշի 33 DՏ 839 համարանիշի գլխիվայր շրջված ավտոմեքենան: Փրկարարները դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերել, այնուհետեւ փակել են ավտոմեքենան սնուցող գազաբալոնը, հոսանքազրկել են մեքենան, դարձի բերել, որից հետո մոտեցրել են քարշակին:
Դեպքի մասին տեղեկացվել է Ոստիկանության Նաիրիի բաժին, սակայն մինչ այնտեղից կժամաներ օրվա հերթապահ խումբը, ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս հայտնված եւ հանդիպակաց գոտում գլխիվայր շրջված Opel-ը քարշակով տեղափոխվեց:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի եւ Ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական համատեղ գործողութուններ՝ պարզելու համար ավտոմեքենայի վարորդի ինքնությունը եւ արդյոք վթարի հետեւանքով տուժածներ կա՞ն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Պռոշյան գյուղի Սեւակի փողոցի 21 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 52-ամյա Արմեն Հակոբի Հովսեփյանի անվամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2083 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)