«Բոկո Հարամ»-ը կրկին հարձակվել է Մայդուգուրի քաղաքի վրա
«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները կրկին հարձակվել են Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի վրա: Խմբավորման մահապարտներից մեկը եղջերավոր անասունների շուկայում պայթյուն է կազմակերպել, ինչի հետեւանքով զոհվել է 20 մարդ:
Սա առաջին հարձակումը չէ քաղաքի վրա: Օրեր առաջ իսլամիստները մեկ այլ պայթյուն էին կազմակերպել, որի պատճառով մահացել էր 10 մարդ: Դրան նախորդել էր նոր նախագահի նշանակումը: Իսլամիստները դեմ են Նիգերիայի իշխանություններին եւ ցանկանում են երկրում հաստատել շարիաթի օրենքները: