«Բոկո Հարամ»-ը հարձակվել է Գոմբե քաղաքի վրա
Նիգերիայում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալները հարձակվել են Գոմբե քաղաքի վրա: Ականատեսների խոսքով` քաղաքում թեժ մարտեր են ընթանում: Նիգերիայի բանակը ոչ միայն ցամաքային, այլեւ օդային ուժերի օգնությամբ փորձում է ետ մղել իսլամիստներին:
Որոշ տեղեկություններով` մինչ հարձակումը իսլամիստները քաղաքում մի քանի պայթյուններ են կազմակերպել: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա: