Օդի ջերմաստիճանը գիշերն ամենուրեք կբարձրանա
Փետրվարի 1-2-ը հանրապետությունում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, լեռներում հնարավոր է բուք, ճանապարհներին՝ ձյան բերվածքի հետևանքով` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը գիշերն ամենուրեք կբարձրանա, իսկ փետրվարի 2-ի ցերեկը մի փոքր կտաքանա արևելյան շրջաններում: