Չադի զինվորականները ոչնչացրել են «Բոկո Հարամ»-ի 120 զինյալների
Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Չադի ռազմական ուժերը հաղորդագրություն են տարածել, որ Կամերունի հյուսիսում Չադի հանրապետության 3 զինվորներ են զոհվել՝ «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման հարձակումից: Զինվորները զոհվել են ինքնաշեն ռումբի պայթյունից: Լրատվամիջոցները հայտնել են, որ այդ հաղորդագրության մեջ նշվում է նաև , որ զինվորականներին հաջողվել է ոչնչացնել 123 իսլամիստների, ովքեր պլանավորել էին Ֆոտոկոլում՝ Չադի ռազմակայաններից մեկում, երկու հարձակում իրականացնել:
Նշենք, որ Չադի զինվորականները նշված վայրում գտնվում են «Բոկո Հարամ»-ի դեմ պայքարելու համար, իսկ վերջինիս նպատակն է Նիգերիայի հյուսիս- արևելքում իսլամական խալիֆաթ ստեղծել և ամրապնդել շարիաթի կանոնները:
Վերջին շրջանում նրանց հարձակումները լինում են Կամերունի և Չադի տարածքների վրա: