«Բոկո Հարամ»-ի զինյալները հարձակում են գործել Չադի զինվորականների վրա
Իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները հարձակում են գործել Նիգերիայի հյուսիս-արևելքում՝ Գամբորու քաղաքում գտնվող Չադի զինվորականների ուղղությամբ:
Ըստ Չադի հանրապետության զինվորականները կարողացել են նրանց հակահարված հասցնել:
Նշենք, որ Չադի զինվորականները Գամբորուում են գտնվում «Բոկո Հարամ»-ի զինյալների դեմ պայքարի համար:
Ի դեպ, ինչպես հայտնի է, «Բոկո Հարամ»-ն այս շրջանում ցանկանում է իսլամական պետություն ստեղծել:
Վերջին շրջանում նրանց հարձակման աշխարահագրությունը տարածվել է նաև Նիգերիայի սահմանակից պետություններին: