Նիգերի և Չադի զորքերը մասշտաբային հարձակում են սկսել «Բոկո Հարամ» խմբավորման վրա
Նիգերի և Չադի զինծառայողները ռազմաօդային ուժերի աջակցությամբ սկսել են ցամաքային հարձակումը ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորման վրա Բոսսո և Դիֆա քաղաքաների շրջանում ՝ Նիգերիայի հյուսիս-արևելքում:
Տրանսպորտային միջոցներ, տանկեր, շտապօգնության մեքենաներ, և այլ ռազմական միջոցներ ուղևորվել են դեպի Նիգերիայի սահման: Հայտնի է նաև, որ ռազմաօդային ուժն արդեն պատրաստ է հարված հասցնել «Բոկո Հարամ» խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ: