Նիգերիայի բանակը ոչնչացրել է «Բոկո Հարամ»-ի 3 ճամբար և ազատ արձակել 300 կանանց ու աղջիկների
Նիգերիայի բանակը հայտարարել է “Բոկո Հարամ” իսլամիստական խմբավորմանը պատկանող 3 ճամբար ոչնչացնելու մասին: Զինվորները հայտնաբերել և ազատ են արձակել 300 կանանց և աղջիկների:
Ենթադրվում էր, որ նրանց թվում են եղել նաև Չիբոկ քաղաքում մեկ տարի առաջ առևանգված դպրոցականները: Այդ պատմությունը համաշխարհային հնչեղություն էր ստացել և հանգեցրել ցույցերի` աշակերտուհիներին ամեն գնով ազատագրելու պահանջով:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ազատ արձակվածների թվում առևանգված դպրոցականները չեն եղել: