Ուկրաինացի լուսանկարչի աշխատանքները. կանայք և կենդանիները. ֆոտոշարք
Անիտա Անտի մականունով ուկրաինացի լուսանկարիչն ապրում և ստեղծագործում է Նյու-Յորքում, ստեղծում է կանանց և կենդանիների, թռչունների, զարմանալի գեղեցիկ նկարներ՝ հեքիաթային մթնոլորտով:
Իր աշխատանքներում Աննան ձգտում է ցույց տալ գեղեցիկ կերպար, և հաղորդել տիրող մթնոլորտը, որպեսզի նայողը դրական էներգիա ստանա: Նկարիչը կարծում է, որ տգեղ մարդ չկա, այլ կան վատ աշխատող լուսանկարիչներ: Չէ՞ որ բոլոր մարդիկ իրենք իրենցով հրաշալի են: Այժմ աշխարհում շատ լուսանկարիչներ են աշխատում այս ոճով, բայց Աննայի գործերը ակնհայտ տարբերվում են մյուսներից: