Աշխարհի «ամենաթանկ» ժամանակակից լուսանկարչի աշխատանքները. ֆոտոշարք
Հայտնի գերմանացի լուսանկարիչ Անդրես Գուրսկին մեծ մասշտաբով համայնապատկերների վարպետ է, որոնք, հիմնականում, անհասանելի բարձր կետից են արված:
Իր աշխատանքների գեղեցկությանը զուգահեռ, լուսանկարիչը կարող է հպարտանալ նաեւ որակով, քանի որ դրանք մշակում է համակարգչով` առավել մաքրություն ապահովելու համար:
Վարպետի «Ռեյն II» լուսանկարը աշխարհի ամենաթանկարժեք նկարն էր դարձել: Այն Christie’s աճուրդում 2011 թ-ին վաճառվել էր 4,3 մլն դոլարով, որը աճուրդի պատմության մեջ նույնպես ամենաթանկարժեքն էր ճանաչվել:
Նկարի համար մի ամբողջ կարողություն ներդրած գնորդը ցանկացել էր գաղտնի մնալ:
Ներկայացնում ենք աշխարհի «ամենաթանկ» ժամանակակից լուսանկարչի աշխատանքները՝ ֆոտոշարքում: