211652_close_icon
views-count1331 դիտում article-date 11:54 31-01-2015

Կանխամտածված սնանկության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում

Հունվարի 30-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերել և բերման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1977 թ. ծնված Զորայր Դ.-ին, որը 2014 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 193 հոդվածի մեղադրանքով (Կանխամտածված սնանկությունը): Զորայր Դ.-ն նախապատրաստված նյութերով հանձնվել է ոստիկանության Էրեբունու բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր