3103 դիտում
07:49 31-01-2015
Արտագաղթի տեմպերը շարունակում են աճել. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ hույսերը, որ Ռուսաստանում տիրող տնտեսական ծանր իրավիճակը կստիպի հայաստանցիներին վերադառնալ և դրանով իսկ կնվազի Հայաստանից արտագաղթի ցուցանիշը, չեն իրականանում: Արտագաղթի տեմպերը շարունակում են աճել:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2014 թվականի ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է ավելի քան 47 հազար ՀՀ քաղաքացի, ինչը 5 հազարով կամ շուրջ 12 տոկոսով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Այսպիսով, վերջին 7 տարիների ընթացքում, զուտ պաշտոնական ցուցանիշների համաձայն, Հայաստանից արտագաղթել է 330 հազար հայաստանցի: Ոչ պաշտոնական ցուցանիշներով, թիվը հասնում է 380 հազարի: ԱՎԾ-ի երեկ հրապարակած թվերի համաձայն, անցած տարվա ընթացքում ավելի քան 22 հազար հայաստանցի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1297 դիտում
09:59 13-05-2015
Եթե արտագաղթի տեմպերը առաջիկայում չնվազեն, ապա ուսանողների և ապագա մասնագետների թիվն էլ ավելի կփոքրանա. Ժողովուրդ
706 դիտում
14:56 02-04-2020
1-ին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով. ակնհայտ է, որ այս տեմպերը կորցնելու ենք. Փաշինյան
2943 դիտում
17:59 27-07-2020
Համավարակի տեմպերը շարունակում են արագանալ․ ԱՀԿ ղեկավար
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը