4519 դիտում
19:22 30-01-2015
Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները վտանգավոր ծառը հեռացրեցին՝ մասնատելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հակոբ Հակոբյան փողոցում՝ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ, բեռնատար ավտոմեքենան հարվածել է հաստաբուն ծառին, ինչի հետևանքով ծառը շրջվել և ընկել է մոտակա խանութի տանիքին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները:
Արաբկիրի թաղապետարանի ծառայողները նշված փողոցի թիվ 3/10 հասցեում գտնվող խանութի տանիքից հեռացրեցին ծառը և խանութին հենված ծառի հսկայական հատվածը:
Թաղապետարանի աշխատակիցների հետ տեղում աշխատում էին հրշեջ-փրկարարները: Օպերատիվ են գործել նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի ծառայողները:
Ֆոտլորագրողի տեղեկություններով՝ բեռնատարը պատկանել է «Մեկ» կահույքի սրահին, իսկ վնասված տանիքի սեփականատերն է անհատ ձեռներեց Վահրամ Մարգարյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+