2397 դիտում
17:12 30-01-2015
Կարգապահական տույժեր` մի շարք դպրոցների տնօրենների նկատմամբ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել` մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին: Կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների և ուսումնառության կազմակերպման գործընթացում թերացումների համար:
Համաձայն հրամանների` "Խիստ նկատողություն" է կիրառվել Երևանի թիվ 43, Երևանի թիվ 46, Երևանի թիվ 127, Ալավերդու թիվ 5, Հրազդանի թիվ 13, Վաղարշապատի թիվ 2, Մարտունու, Արարատի, Արտաշատի, Սևանի, Բյուրեղավանի, Բերդի ավագ դպրոցների և "Օլիմպոս" կրթահամալիրի տնօրենների նկատմամբ:
Կարգապահական տույժ՝ "Նկատողություն" է կիրառվել Երևանի թիվ 103, Երևանի թիվ 115, Երևանի թիվ 16, Երևանի թիվ 105, Մասիսի թիվ 5, Վանաձորի թիվ 17, Վաղարշապատի թիվ 5, Գյումրու թիվ 1, Արթիկի թիվ 7, Իջևանի ավագ դպրոցների և Գյումրու մշակույթի վարժարանի տնօրենների նկատմամբ:
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնասիրությունները շարունակվելու են նաև երկրորդ կիսամյակում:
Նմանատիպ նյութեր
1599 դիտում
10:16 10-02-2015
Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կկիրառվեն. Ժողովուրդ
4846 դիտում
23:32 07-08-2015
30 ուսհաստատությունների տնօրենների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
1335 դիտում
16:53 20-08-2015
Կարգապահական տույժեր` մի շարք ուսհաստատությունների ղեկավարների նկատմամբ
Այս բաժնից
1561 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1432 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան