1443 դիտում
16:40 30-01-2015
Մեր երկիրը, տնտեսությունը պետք է պատրաստ լինեն յուրաքանչյուր սցենարի. ՀՀ վարչապետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի նախաձեռնությամբ մեկ անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որը հարուցել է տնտեսվարող սուբյեկտների մի մասի դժգոհությունը (առանձին):
Կառավարությունն հաստատել է նիստի օրակարգը և ձեռնամուխ եղել հարցերի քննարկմանը:
ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով:
Օգտվելով միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձևավորված բարենպաստ միջավայրից, որը կարող է կարճաժամկետ լինել, գործադիրը նպատակահարմար է համարել արտարժութային պարտատոմսերի թողարկումը: Այդ գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխող, որը համակարգում է տեղաբաշխման գործընթացը, իրականացում մարքեթինգային ռազմավարությունը, պատասխանատու է պարտատոմսերի տեղաբաշխման համար:
Կառավարությունը որոշել է միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով, ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել ՀՀ կառավարության անունից ստորագրել համապատասխան պայմանագրերը: Ակնկալվող արդյունքը ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է:
Հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաշխարհային տնտեսության վերջին տարիների վայրիվերումները բնութագրել է իբրև տնտեսական պատերազմ և շեշտել, որ մեր երկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի: ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է երկրի տնտեսության դիմադրողականությունը և պաշտպանվածությունը մեծացնելու ուղիներ:
Արտահանումը խթանելու օրինագիծն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով և կքննարկվի առաջին քառօրյայում: Արտարժութային պարտատոմսերի թողարկումը պետք է դիտարկել միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության տեսակետից: Գումար ներգրավելը ազդակ լինի, որպեսզի խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի համար այլ ներդրողներ ևս ի հայտ գան: Աշխատանքային խումբը ձեռնարկում է համաշխարհային տնտեսության տատանումից ծագող մարտահրավերները չեզոքացնելու այլ միջոցներ ևս:
Նմանատիպ նյութեր
5780 դիտում
22:29 19-06-2021
Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և ցանկացած պլանի. Արշավիր Ղարամյան
16471 դիտում
15:49 17-06-2020
ԲՀԿ-ն պատրաստ է ցանկացած սցենարի. եթե հարկ լինի, կգնանք փողոցային պայքարի. Արտյոմ Ծառուկյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
589 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
895 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1915 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է