211652_close_icon
views-count928 դիտում article-date 15:42 30-01-2015

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 28-ին, ժամը 11.40-ին, 1980 թ. ծնված Արմեն Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 12 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան: *** Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 27-ին, ժամը 16.30-ին, 1976 թ. ծնված Գևորգ Բ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 30, «ԴՇԿ» տիպի 3 փամփուշտ և հակատանկային նռնականետի 1 նռնակ` առանց պայթուցիչի: *** Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 27-ին, ժամը 14.00-ին, 1957 թ. ծնված Էլբեկ Խ.-ն կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի 3 նռնակ` առանց պայթուցիչների, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 63 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 32 փամփուշտ և 12,7 մմ տրամաչափի «ԴՇԿ» տիպի 2 փամփուշտ: *** Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 27-ին, ժամը 16.05-ին, 1955 թ. ծնված Գրիգոր Ի.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի որսորդական, ողորկափող, երկփողանի հրացան, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 52 և 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 18 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր