5314 դիտում
12:44 30-01-2015
Ջեյմս Ուորլիքը՝ անօդաչու սարքի խոցման ադրբեջանական սադրանքի մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությանը, որով հայտնում էր, թե ադրբեջանական զինուժը հայկական անօդաչու է խոցել: Իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ անօդաչուն ադրբեջանական է:
Ուորլիքը շփման գծի երկայնքով անօդաչու սարքերի օգտագործումը սադրանք է համարել և կոչ արել նվազեցնել լարվածությունը շփման գծում:
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դրա հետ կապված ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»:
Նմանատիպ նյութեր
3480 դիտում
20:31 27-08-2016
ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական անօդաչու սարքի խոցման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը
Այս բաժնից
928 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
1015 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի