ՀՀ կառավարությունը կատարել է ծրագրի բոլոր կետերը 100%-ով. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունն աշխարհի ամենաարդյունավետ գործող կառավարություններից մեկն է, եթե ոչ՝ ամենաարդյունավետը: Նման եզրակացության կարելի է հանգել ուսումնասիրելով կառավարության 2014 թվականի օգոստոսի մեկից մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար գործունեության միջոցառումների ծրագրի կատարողականը։ ՀՀ կառավարությունը կատարել է ծրագրի բոլոր կետերը 100%-ով:
Այսինքն՝ բացարձակ, կատարյալ, իդեալական, անթերի կատարողական: Կետերի քանակը 75-ն է: Դրանցից միայն երկուսի կատարումն է մի փոքր ուշացել՝ մինչև 30 օրով: Պարզապես հարց է ծագում, բե եթե կառավարությունն իր հանձնառությունները կատարում է 100%, ինձո՞ւ է Հայաստանը այսքան աղքատ ու անզոր: Այս կատարողականն այսօր քննարկվելու է ՀՀ կառավարության հերթական նիստում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։