211652_close_icon
views-count10723 դիտում article-date 12:35 29-01-2015

Ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակոցներ է արձակել քաղաքացիական մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները համարժեք գործողությունների են դիմել արձանագրված նպատակային խախտումների դեպքում: Այս մասին նշված է ՀՀ ՊՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Հունվարի 29-ին, ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել: Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:

Նմանատիպ նյութեր