«Ֆեյսբուք»-ը կրկնապատկել է իր եկամուտը
Աշխարհի ամենախոշոր սոցցանցը՝ «Ֆեյսբուք»-ը, 2014թ-ի տվյալներով համարյա կրկնապատկել է իր ելամուտները՝ հասցնելով 2.94 միլիարդ դոլարի, որը 96%-ով ավելի բարձ է, քան նախանցյալ տարվա եկամուտը:
Բացի այդ անցյալ տարվա վերջին մի քանի ամսիների ընթացքում եկամուտը կազմել է ավելի քան 701 միլիոն դոլար: Այն 34%-ով ավելի է, քան նախանցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
Լրատվամիջոցները հայտնում են , ըստ ընկերության հրապարակած տվյալների, «Ֆեյսբուք»-ի հիմնական եկամուտը կուտակվում է հատկապես բջջային գովազդի վաճառքի քանակի աճով:
Ցանցում ամսական հաշվվում է 1.39 միլիարդ ակտիվ օգտատեր, իսկ մեկ տարվա ընթացքում օգտատերերի քանակն ավելացել է 13%-ով:
Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ իրենք 2014թ-ի ընթացքում շատ բան են հասցրել անել: