3074 դիտում
12:46 18-04-2017
Ճապոնիայում մտադիր են կրկնապատկել բանակում ծառայող կանանց թիվը
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան հայտարարել է, որ պաշտպանության գերատեսչությունը մտադիր է կրկնապատկել երկրի զինված ուժերում ծառայող կանանց թիվը, հաղորդում է Tass-ը։
«Մենք ձգտում ենք պաշտպանական ուժերի ամրապնդմանը, որոնք կհամապատասխանեն ներկայիս ժամանակաշրջանին։ Փաստացիորեն չեղարկելու ենք բոլոր սահմանափակումները և նպաստենք բանակում կանանց ծառայության բարելավմանը՝ ստեղծելով դրա համար բարենպաստ պայմաններ»,-ասել է նախարարը։
Ըստ տեղեկությունների՝ Ճապոնիայի զինված ուժերում կանանց թիվը կհասցվի մինչև 12%-ի։ Կհանվեն սահմանափակումները տանկային, հետևակային ու պարաշյուտային-դեսանտային ստորաբաժանումներում։
Նմանատիպ նյութեր
4045 դիտում
09:42 13-04-2020
Տեսագրվող դասերի թիվը կրկնապատկել ենք, որ սարքերի խնդիրներ ունեցողներն օգտվեն․ Արայիկ Հարությունյան
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը