211652_close_icon
views-count3999 դիտում article-date 10:59 29-01-2015

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ այս գիշեր շուրջ 4600 կրակոց է արձակել. ԼՂՀ ՊՆ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից /15 արկ/ և ՌՊԳ-7 /6/ ու ԱԳՍ /32/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր