211652_close_icon
views-count1519 դիտում article-date 10:16 29-01-2015

Աբխազիայում հայերի վրա հարձակման մասին լուրը հերքվե՞լ է. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է, որ երեկ «Նաշա Աբխազիա» կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Սուխումի շրջանի Աչադարա գյուղում ռուս զինվորականները հարբած վիճակում հարձակումներ են գործել հայկական 8 ընտանիքների վրա: Գրված էր, որ դեպքը տեղի է ունեցել Գումիստա գետի ափին, որտեղ հիմնականում բնակվում են հայեր: Ըստ այդ լուրերի՝ ռուս զինվորականները զրահամեքենաներով և «УАЗ» մակնիշի մեքենաներով ներխուժել են գյուղ, բնակիչներից վերցրել գումար և ոսկեղեն: Բացի այդ, նրանք ընտանիքներից մեկից գողացել են մանդարինով լի բեռնատարը, որը ճանապարհին փչացել է, և այն թողել են կամրջի վրա: Հաղորդվում է, որ բնակիչներից մի քանիսը ֆիզիկական վնասվածքներ են ստացել: 76-ամյա Լյուսյա Քոչարյանը տեղափոխվել է բուժկենտրոն: Երեկ թերթը կապ է հաստատել Աբխագիայի Գագրայի հայ համայնքի նախագահ Խաչիկ Մինասյանի հետ, ով տեղեկացրել է, որ նման բան տեղի չի ունեցել, որևէ բան չկա, եթե նման բան լիներ, ապա Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները, համայնքը տեղեկացված կլինեին: Նա նաև նշել է, որ այսօր անձամբ այցելելու է Սուխումի բոլոր հայկական դպրոցները, գյուղերը, լինելու է Աչադարա գյուղում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր