1507 դիտում
16:28 19-12-2024
Գուրգեն Արսենյանն անհեթեթություն է անվանել ՌԴ հայերի «սև ցուցակի» մասին լուրը
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Sputnik-ի հետ զրույցում անհեթեթություն է անվանել ռուսաստանցի հայերի «սև ցուցակի» մասին հրապարակումը։
«Շիզոֆրենիայի դեպքում պետք է դիմել բժիշկներին, որ նրանք մեկնաբանեն դա: Այլ բառեր չունեմ: Ինչպե՞ս էր կոչվում հիվանդանոցը, որտեղ պահում էին խելագարներին: Հայտնի սովետական հիվանդանոց կար... Այդ ցուցակում ես կընդգրկեի նաև Չինգիզ խանին, նրան նույնպես պետք չէ թողնել Հայաստան», - ասել է Արսենյանը։
Նա նշել է, որ նման հրապարակումը դուրս է ողջախոհության շրջանակներից։ Վերջում նա հեգնանքով ավելացրել է, որ ինքն էլ է սիրում ֆանտաստիկա, բայց գիտական ժանրի լուրջ գործեր է նախընտրում:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։

Նմանատիպ նյութեր
5061 դիտում
10:56 25-11-2019
Ի՞նչ գաղտնիք գիտի Գուրգեն Արսենյանն Արայիկ Հարությունյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4719 դիտում
16:48 25-02-2016
ՌԴ ԱԳՆ-ն անհեթեթություն է անվանել Սիրիայի հակամարտության հրադադարից քրդերին բացառելու Թուրքիայի պահանջները
Այս բաժնից
1276 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1315 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը