2511 դիտում
09:52 29-01-2015
2015-ը կարևոր տարի է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար. Յոհանես Հան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ թերթի հետ զրույցում Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը ասել է, որ 2015-ը կարևոր տարի է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար, ընդգծված միասնական հանձնառությամբ և ջանքերով, որոնք միտված են հարաբերությունների իրավական հիմքի ու շրջանակի որոշակիացմանը: ԵՄ-ն ակնկալում է հաջող արդյունք, ինչը հնարավորություն կտա սկսել բանակցություններ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի համար: Դրա համար Հայաստանը պետք է շարունակի հստակեցնել, թե ԵՄ-ի հետ համագործակցության որ պոտենցիալ ոլորտներն են համահունչ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից բխող նոր պարտավորություններին:
Պատասխանելով հարցին, հնարավո՞ր է՝ նոր համաձայնագիրը ստորագրվի՝ առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի, նա ասել է, որ ԱՀ/ԽՀԱԱԳ-ն, որը բանակցվել է 2013 թվականին, այլևս սեղանին չէ. այն բանակցվել էր՝ որպես մեկ փաթեթ: Ցանկացած նոր համաձայնագիր կարող է ոգեշնչվել նրանից, ինչ նախկինում բանակցվել է, բայց դա լինելու է նոր համաձայնագիր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
796 դիտում
19:26 18-03-2015
Հովիկ Աբրահամյանն ընդունել է Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը
819 դիտում
23:00 12-05-2015
Դեսպան Մարգարյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Յոհանես Հանի հետ
3414 դիտում
11:39 20-06-2018
Զոհրաբ Մնացականյանը Յոհանես Հանին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները
Այս բաժնից
1951 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1570 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»