733 դիտում
19:26 18-03-2015
Հովիկ Աբրահամյանն ընդունել է Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը պատրաստակամ է խթանելու Եվրամիության հետ փոխգործակցությունը բարեփոխումների շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական կապերի ընդլայնման, բիզնես միջավայրի բարելավման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ այլ բնագավառներում:
Յոհանես Հանը շեշտել է, որ Եվրոպական միությունը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման, ամրապնդման գործում եւ հույս հայտնել, որ իր այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: ԵՄ հանձնակատարը շեշտել է, որ Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, խոսքի ազատության ոլորտներում եւ կարեւորել այդ ուղղությամբ նախատեսվող հետագա ծրագրերի իրականացումը: Յոհանես Հանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը եւ ԵՄ-ն ապագայում եւս կշարունակեն իրականացնել փոխշահավետ բազմաթիվ ծրագրեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի ձեւավորման ուղղությամբ տարվող աշխատանքների, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ավիացիայի ոլորտում փոխգործակցության զարգացման, ԵՄ մուտքի վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են կատարել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
792 դիտում
23:00 12-05-2015
Դեսպան Մարգարյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Յոհանես Հանի հետ
903 դիտում
18:18 13-06-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Շվեդիայի առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
1612 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
1303 դիտում
23:27 23-11-2024
Անգլերենի իմացության մակարդակը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. վարկանիշ
1042 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան