Կիևում ցուցարարները կպահանջեն քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հրաժարականը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր բողոքի ակցիա է լինելու՝ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հրաժարականի պահանջով:
Բողոքի ակցիան տեղի կունենա Կիևի քաղաքապետարանի մոտ:
Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ ակցիայի մասնակիցները քաղաքապետին հրաժեշտ կտան «սպիտակ թաշկինակներ թափահարելով»:
Ակցիայի վերջում նախատեսված է «սրբիչ նետել» հայտնի բռնցքամարտիկին՝ կիևցիներին մարզչի միտքը հասկացնելու նպատակով, որ ճիշտ ժամանակն է «ռինգից հեռանալու»: