211652_close_icon

«Սրանք ոչ թե կպահանջեն «նշաձողն իջեցնել», այլ ընդհանրապես դեն նետել»․ Գևորգ Դանիելյան

views-count2956 դիտում article-date 23:45 11-12-2022
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոսկու արդյունահանմամբ զբաղվող բրիտանական Ango Assian Mining ընկերությունը ադրբեջանում գործում է դեռևս 1997 թ.։ 44-օրյա պատերազմից հետո «հայտնի» դեպքերի արդյունքում, ստանալով Սոթքի ոսկու հանքի շահագործման թույլտվությունը, անցել է արդեն բուն Արցախում Կաշեն հանքի շահագործման, այսպես կոչված՝ նախապատրաստական աշխատանքներին, որոնք ներառում են նաև կեղծ «բնապահպանների» արշավանքը, ճանապարհներ փակելը և այլ արդեն քաջածանոթ քաղտեխնոլոգիաները։ Դե, իհարկե, այսպիսի շահերով ղեկավարվող արևմուտքը հետևողական է Արցախի խնդրի լուծմամբ, ավելի ճիշտ՝ այն արդեն լուծված համարելով։ Սրանք ոչ թե կպահանջեն «նշաձողն իջեցնել», այլ ընդհանրապես դեն նետել։ Այնպես որ, ցավոք, գենցիդն՝ նաև էկոցիդի տեսքով, արդեն սկսվել է Արցախում։

Հ.Գ. Հեռու եմ այն մտքից, թե Արցախում զարգացումները թելադրված են միայն բրիտանական ընկերության շահերով, ուղղակի օտարի շահերի պարզ, իսկ մեզ համար դաժան համընկնում է ...»։

 

Նմանատիպ նյութեր