Քերին Կիևում հանդիպել է Կլիչկոյի հետ
«ՈւԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն և ԱՄՆ֊ի պետքարտուղար Ջոն Քերին հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Կիևի ընթացիկ իրադրությունը։ Այս մասին հայտնում է կուսակցության կայքը։
Կլիչկոն իր երախտագիտութունն է հայտնել ԱՄՆ֊ի ղեկավարությանը այս դժվարին շրջանում երկրին աջակցելու համար, ինչպես նաև ֆինանսական օգնության համար։
«Այսօր կարևոր է, որ Ուկրաինայի ընտրությունները կայանան և չտապալվեն։ Մենք պնդում ենք, որ Գերագույն ռադայի ընտրությունները անցկացվեն մայիսի 25֊ին: Ուկրաինային լեգիտիմ նախագահ է պետք»,֊ ընդգծել է Կլիչկոն։
Նրանք քննարկել են նաև Ուկրիանայի եվրոպական ինտեգրմանը վերաբերող հարցեր։