Զրոյական հեղինակությամբ պաշտոնը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ պարզվել է՝ ՀՀ դատական դեպարտամենտը կրկնակի մրցույթ է հայտարարել իր՝ ՀՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետի թափուր պաշտոնի համար:
Հիշեցնենք, որ նշված պաշտոնը թափուր է 2014 թվականի սեպտեմբերից, երբ այդ վարչության պետ Արսեն Բաբայանը նշանակվեց ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թափուր պաշտոնի համար պայքարել ցանկացողներ առանձնապես չկան, կարելի է կարծիք կազմել այդ պաշտոնի նշանակության և զրոյական հեղինակության վերաբերյալ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։