1183 դիտում
21:59 27-01-2015
Լոռու մարզպետը դժգոհ է հողի հարկի հավաքագրումից
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շարունակում է արտագնա խորհրդակցություններ անցկացնել մարզի տարածաշրջաններում: Հունվարի 27-ին նա եղավ Ստեփանավան և Տաշիր քաղաքներում՝ խորհրդակցություններ անցկացնելով համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Տաշիրում մարզպետը ներկա գտնվեց նաև համայնքի ավագանու նիստին, որի ընթացքում Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը հանդես եկավ տարեկան հաշվետվությամբ:
Խորհրդակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկվեց հարկերի հավաքագրման ընթացքը: Մարզպետն իր դժգոհությունն արտահայտեց հատկապես հողի հարկի հավաքագրման տեմպերից՝ նշելով, որ նախորդ տարի հողի հարկի ցուցանիշով Լոռու մարզը 9-րդն է եղել հանրապետության մարզերի թվում, ինչն անընդունելի է:
Նա կարևորեց 2015թ. եկամուտների հավաքագրման գործընթացի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը՝ պահանջելով հողի հարկի վերաբերյալ հարկատուներին տեղյակ պահել ծանուցագրերի միջոցով:
Օրակարգի հաջորդ հարցն առնչվում էր գյուղատնտեսությանը: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ պետության աջակցությունը՝ մատչելի գներով պարարտանյութ, դիզվառելիք և սերմացու տրամադրելու տեսքով, շարունակական է լինելու: Այս տարվա համար պահանջարկի հայտերն ուղարկված են, հայտնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
2724 դիտում
17:09 12-04-2021
Ես ոչ սև եմ, ոչ սպիտակ. իմ գույնը մեր հողի գույնն է՝ Եռաբլուրի հողի գույնը....
1705 դիտում
20:32 11-02-2015
Գույքահարկի և հողի հարկի արտոնություններ են սահմանվել մի շարք ստեղծագործական միությունների համար
Այս բաժնից
907 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
664 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է