2566 դիտում
16:15 27-01-2015
Անհրաժեշտ է բացահայտել հանցագործությունը և պարզել՝ արդյո՞ք Պերմյակովն է իրագործել այն, թե՞ նրա հետևում ինչ-որ ուժեր են կանգնած. Սեյրան Օհանյան
Անհրաժեշտ է բացահայտել հանցագործությունը և պարզել՝ արդյո՞ք Պերմյակովն է իրագործել այն, թե՞ նրա հետևում ինչ-որ ուժեր են կանգնած. Սեյրան Օհանյան
Հայաստանի Զինված ուժերն ի վիճակի են լուծելու Ադրբեջանի ստեղծած խնդիրները, բայց եւ այնպես, ռուսական ուժերի ներկայությունը առավել գլոբալ տարածաշրջանային խնդիր է լուծում: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Գյումրիում Պերմյակովի կողմից իրականացված ոճրագործությանը՝ ասաց, որ այն չպետք է սեպ խրի հայ-ռուսական հարաբերությունների միջեւ:
«Քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Անհրաժեշտ է բացահայտել հանցագործությունը եւ պարզել՝ արդյո՞ք Պերմյակովն է իրագործել այն, թե՞ նրա հետեւում ինչ-որ ուժեր են կանգնած»,- նշեց նախարարը և հավելեց, որ քննչական խմբին լուրջ աշխատանք է սպասվում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
856 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ