211652_close_icon
views-count1509 դիտում article-date 10:30 27-01-2015

Աժ արարողակարգի վարչության նախկին պետը կրկին վերադարձել է իր պաշտոնին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 12-ին Աժ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Պաշտոնապես հայտարարվել էր, որ նա աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու նպատակով: Ըստ տեղեկությունների՝ Ա. Հովհաննիսյանը կրկին վերադարձել է իր աշխատանքին՝ նույն պաշտոնում: Ըստ նույն տեղեկությունների՝ նրա հեռանալուց հետո այդ վարչությունում խառնաշփոթ էր ստեղծվել: Հիշեցնենք, որ 2013 թվականին Ա. Հովհաննիսյանը որոշել էր հեռանալ Աժ-ից: Ա. Հովհաննիսյանը թերթին հայտնել էր, թե իբր վաղուց էր որոշել հեռանալ: Նա նշել էր, որընդհանրապես շատ վաղուց ուներ նման մտադրություն՝ աշխատանքը փոխելու, որովհետև 20 տարի անընդհատ նույն շենքում աշխատել, նամանավանդ՝ 13 տարի արարողակարգի վարչությունում, բավական շատ էր, ու ինքը վաղուց էր նման որոշում կայացրել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր