1499 դիտում
08:09 27-01-2015
ՀՀ պատմության մեջ անցած Ամանորը եղել է ամենահամեստը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ անցած 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանում առևտրի ծավալները, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են ավելի քան 13%-ով: Այսինքն՝ այս Նոր տարուն ՀՀ բնակչությունը13%-ով ավելի քիչ ապրանքներ է գնել:
Սա աննախադեպ իրավիճակ է: Նույնիսկ 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական Ճգնաժամի տարիներին ամանորյա առևտրի ծավալները նախորդ տարիների համեմատ եթե չէին աճում, ապա գոնե չէին նվազում: Եվ ուրեմն, կարելի է արձանագրել, որ անցած Ամանորը եղել է ՀՀ պատմության մեջ ամենահամեստը, որ անց են կացրել հայաստանցիները: Այլ կերպ ասած, սա եղել է ամենաճգնաժամային Ամանորը: Դեռ անցած տարվա նոյեմբերին մեր գործարարները կանխազգացել էին այս իրավիճակը և կտրուկ նվազեցրել էին ավանդական ամանորյա ապրանքների ներկրման ծավալները: Նշենք, որ սովորաբար դեկտեմբերին աոևտրի ծավալները կրկնակի բարձր են լինում, քան այլ ամիսներին, այսինքն թե մեծ և թե փոքր բիզնեսի համար ամանորյա առևտուրը զգալի «դոպինգ» է: Անցած դեկտեմբերին՝ փաստորեն, բիզնեսը չի ստացել այդ «դոպինգը», ինչն անդրադառնալու է մեր տնտեսության հետագա իրավիճակի վրա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3880 դիտում
21:30 03-03-2017
Մոնրեալում կայացավ պատմության մեջ առաջին տափօղակով հոկեյի խաղը․ Պատմության այս օրը
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1267 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»