Անջելինա Ջոլին այցելել է Իրաքի փախստականների ճամբար
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, որը ՄԱԿ-ի «բարի կամքի» դեսպան է, Իրաքի Դահուկ քաղաքում այցելել է սիրիացի եւ իրաքցի փախստականների ճամբար:
Ճամբարում ռազմական գործողություններից փրկված 20 հազար փախստական է ապաստանել: Ջոլին լսել է նրանց մի մասի դժվարին պատմությունները, հանդիպել նաեւ իսլամիստների գերությունից փրկված կանանց հետ:
Նախորդ անգամ Ջոլին Իրաք էր այցելել 2012 թվականին: