211652_close_icon
views-count1123 դիտում article-date 22:04 26-01-2015

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ

Հունվարի 26-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրիին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2015 թ. տարեկան համագործակցության ծրագրի նախագիծը, որի շրջանակներում տարվա ընթացքում նախատեսվում է կազմակերպել մի շարք միջոցառումներ: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը` ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր