Ռիկելմեն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան
Արգենտինական ֆուտբոլի վետերան Խուան Ռոման Ռիկելմեն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
Ֆուտբոլիստը նշել է, որ չի ստացել համապատասխան առաջարկ, և այդ պատճառով որոշժել է մեխից կախել խաղակոշիկները:
36-ամյա Ռիկելմերի վերջինակումբը դարձավ «Արխենտինիոս Խունիորս»-ը, որի կազմում հանդես էր գալիս նախորդ տարվա ընթացքում:
Ռիկելմեն հայտնի դարձավ «Բոկա Խունիորս»-ում, որի կազմում անցկացրեց ավելի քան 300 հանդիպում: 2000-ական թվականների կեսերին կիսապաշտպանը Եվրոպայում պաշտպանեց «Բարսելոնա»-ի և «Վիլյառեալ»-ի գույները: