211652_close_icon
views-count14305 դիտում article-date 23:08 25-01-2015

Միստր Բինը 15 մլն դոլարով վաճառում է սեփական ավտոմեքենան

Հայտի բրիտանացի դերասան Ռոուեն Աթկինսոնը որոշել է վաճառել սեփական ավտոմեքենան, որը վթարի էր ենթարկել 2011 թ-ին՝ բախվելով ծառին, այնուհետև՝ էլեկտրասյանը: Ապահովագրական ընկերությունն այդ ժամանակ վերանորոգել էր լրջորեն վնասված մեքենան, իսկ ընկերության ծախսած գումարն այդ ժամանակ ռեկորդային էր ճանաչվել երկրի պատմության մեջ՝ մոտ 2 մլն դոլար: Ըստ լրատվամիջոցների, դերասանն ակնկալում է ստանալ շքեղ McLaren F1 GTR -ի վաճառքի դիմաց 15 մլդ դոլար: Նշենք, որ Ռոուեն Աթկինսոնը՝ կատակերգու կերպար միստր Բինը, այս գարնանը կվերադառնա հեռուստաէկրաններ: Խոսքը բարեգործական հեռուստամարաթոնում մի փոքրիկ դրվագի մասին է, որը կցուցադրվի BBC հեռարձակող ընկերության կողմից՝ մարտի 13-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր