3449 դիտում
19:41 25-01-2015
Մարիուպոլում հրթիռակոծության զոհ է դարձել ավելի քան 30 խաղաղ բնակիչ. տեսանյութ
Նախօրեին ռուսամետ ապստամբները «Գրադ» կայանքներից հրթիռակոծել են իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Մարիուպոլը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ, վիրավորվել է մոտ 100 մարդ:
Հրթիռները դիպել են հարավ-արևելյան Ուկրաինայում գտնվող ծովափնյա քաղաքի մարդաշատ շուկային և բազմաբնակարան մի քանի շենքերի:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարություն է տարածել, ապստամբների գործողությունները որակելով «հանցագործություն մարդկության դեմ»:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/24/40881/]հայտնել էինք[/url], որ հունարի 24-ին Մարիուպոլի բնակելի թաղամասերի գնդակոծության հետեւանքով առնվազն 20 մարդ էր մահացել, այդ թվում՝ 1 երեխա: Վիրավորվել էր 87 բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4094 դիտում
14:12 09-10-2016
Եմենում հուղարկավորության արարողության ժամանակ հրթիռակոծության զոհ է դարձել 213 մարդ, կա ավելի քան 600 վիրավոր
Այս բաժնից
832 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1300 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
841 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել