211652_close_icon

Տաշիրի բժշկական կենտրոնը նեղ մասնագետներով համալրվելու կարիք ունի

views-count1616 դիտում article-date 16:21 25-01-2015
Լոռու մարզի Տաշիրի բժշկական կենտրոնի համար առաջնային է բուժհիմնարկի համալրումը մասնագետ-կադրերով, տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունից: Բուժհաստատությունը մի շարք նեղ մասնագետների խիստ կարիք ունի, եղած մասնագետներն էլ աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով: Ըստ տնօրեն Վալիկո Չալաբյանի, առաջնային է բժշկական կենտրոնի պայմանների բարելավման խնդիրը: Տնօրենի հավաստմամբ, սրանք, ինչպես նաև մի շարք այլ լուրջ գործոններ, տարեցտարի վճարովի ծառայությունների նվազման պատճառ են դառնում:

Նմանատիպ նյութեր