Տավուշի մի քանի համայնքներ ցանկանում են միանալ «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման» ծրագրին
2014 թ. «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության զարգացման» ծրագրի շրջանակներում արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ են ստեղծվել են Նավուր, Չինչին, Պառավաքար համայնքներում:
Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Կոոպերատիվների կողմից ձեռք են բերվել 11 ՄՏԶ-82 մակնիշի տրակտոր, 9 հավաքիչ-մամլիչ, 10 տրակտորային խոտհնձիչ, 10 տրակտորային խոտհավաք և 9 գութան:
2014-ի ընթացքում Նավուր համայնքում հոկտեմբերին սկսվել և ընթացքի մեջ են անասունների ջրարբիացման և սարամասերը իրար կապող ճանապարհների ջրահեռացման շինարարական աշխատանքները, իսկ Պառավաքար համայնքի նմանատիպ ծրագիրը գտնվում է նախագծանախահաշվարկային փուլում:
Չինչինի կոոպերատիվի կողմից ձեռք է բերվել 1-ական ՄՏԶ-82 մակնիշի տրակտոր և գութան, իսկ Պառավաքարի կոոպերատիվի կողմից՝ 1-ական ՄՏԶ-82 մակնիշի տրակտոր և հացահատիկահավաք կոմբայն:
Մարզի Վարագավան, Տավուշ, Չինարի, Արծվաբերդ, Իծաքար համայնքների ղեկավարները նույնպես դիմել են մարզպետարան՝ իրենց համայնքները ևս ընդգրկելու վերոնշյալ ծրագրում: Այդ նպատակով մարզպետարանի կողմից համապատասխան միջնորդագիր է ներկայացվել ծրագրի ղեկավարությանը: