2817 դիտում
07:49 24-01-2015
Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են՝ Գյումրին խաղաղվել է. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքից հասնող տեղեկություններն իսկապես տագնապալի են. բախվել են հայեր և ռուս զինվորականներ: Զինվորականներից մեկը սպանված է դանակահարության հետևանքով: Եթե նույնիսկ չլիներ «Ռոսբալտ» գործակալության հաղորղագրությունը, ռուսական այդ քաղաքում տեղի ունեցած բախման մասնակիցների ազգային և մասնագիտական կազմը խոսուն է: «Ռոսբալտ» գործակալությունը հաստատել է կասկածները, բանավեճը սկսվել է Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների քննարկումներից: Այս հերթական ողբերգությունը ահազանգ է այն մասին, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հունվարի 15-ի իրադարձություններից հետո Գյումրին խաղաղվել, հանդարտվել է:
Քանի դեռ այս հարցի համատեքստում հայ-ռուսական խորքային հակասությունը չի լուծվել, քանի դեռ արմատական լուծում չի տրվել հարցին, ամեն օր Հայաստանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներից կարող ենք վատ, չափազանց վատ լուրեր լսել հայերն ընդդեմ ռուսների, ապա ռուսների արժանի հակահարվածը: Իսկ այս պահի հայ-ռուսական հակասությունը վերաբերում է նրան, թե որտե՞ղ պետք է գտնվի Պերմյակովը, ո՞ւմ իրավազորության ներքո: Բնական հարց կարող է ծագել, թե ի՞նչ կապ ունի Պերմյակովի կալանքի վայրի հասցեն Միներալնիե Վոդիում տեղի ունեցած սպանության հետ: Կապն այն է, որ հայկական և ռուսական ընկալումների մեջ դիսոնանս է առաջացած, այդ դիսոնանսը անընդհատ ու անընդհատ էներգիա է կուտակում և այդ էներգիան պիտի պարպվի որևէ ձևով: Քանի դեռ Պերմյակովը հայկական իրավապահ մարմինների հսկողության տակ չէ, հայ հանրությունը մտածելու է, որ Ավետիսյանների տանը տեղի ունեցած սպանությունը ռուսական դավադրություն է և ռուսները նրան չեն ուզում մեզ հանձնել ինչ-որ ավելի հրեշավոր բան թաքցնելու համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
16019 դիտում
10:15 20-10-2016
Եթե որևէ մեկը Հայաստանում կարծում է, որ ղարաբաղյան հարցը կմոռացվի, կմաշվի-կգնա, չարաչար սխալվում է. «Առավոտ»
2945 դիտում
17:33 08-10-2022
Եթե Ալիևը կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախը, ապա նա սխալվում է. Բեգլարյան
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1267 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»