slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Իջևանում արշալույսները խաղաղվել են. օպերատիվ իրավիճակը ոստիկանության վերահսկողության տակ է. այն ղեկավարում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Իջևանում արշալույսները խաղաղվել են. օպերատիվ իրավիճակը ոստիկանության վերահսկողության տակ է. այն ղեկավարում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count78327 դիտում article-date 10:46 18-07-2019
Այս պահին Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում արշալույսները խաղաղվել են: Դեպքի վայր է ժամանել անձամբ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը, ով տեղում ղեկավարում է ոստիկանության գործողությունները, իսկ ոստիկանության պահանջը այն է, որպեսզի չխախտեն հասարակական կարգը և բռնություններ տեղի չունենան: Երեկվանից մի խումբ անձինք փակել էին Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Իջևանի հատվածը և պահաջում էին, որպեսզի թույլատրվի իրենք անտառից վառելափայտ տանեն, մինչդեռ հանրության մեծ մասը պահանջում է, որպեսզի իշխանությունները վերջապես դեմն առնեն անտառահատումների ու հանրապետությունում դադարեն ապօրինի անտառահատումների դեպքերը: Երեկվա բախումների հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն տեղափոխվել 11 քաղաքացի, որից 8-ը ոստիկանության ծառայողներ են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորների մեծ մասը դուրս է գրվել, վիրավոր ոստիկանները եղել են ոստիկանության զորքերից, ովքեր ստացել են գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդեր, պատռված վերքեր, տարբեր աստիճանի սալջարդեր: Ցուցարարները իրենց պահանջներն էին դնում, որ իշխանությունները նոր խստացումներ են իրականացնում ապօրինի ծառահատումերի հարցում, ինչն էլ դարձել էր ճանապարհը փակելու պատճառ, իսկ հետո այն վերածվել էր ծեծկռտուքի: Երեկվանից դեպքի վայրում է եղել ոստիկանապետ Վ. Օսիպյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ինչպես նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր