325 կմ/ժ արագությամբ ընթացող Lamborghini-ի վարորդը կորցնում է ղեկի կառավարումը. տեսանյութ
Վենգրիայում գրանցվել է առաջին ճանապարհատրանսպորտային պատահարը՝ թանկարժեք Lamborghini-ի մասնակցությամբ: Հունգարիայի ճանապարհային ոստիկանությունը տվյալ ավտովթարի տեսանյութը, որը տեղի է ունեցել սեպտեմբերին, նախօրեին հրապարակել է համացանցում:
Նադկանիժա քաղաքի M7 մայրուղում 602 ձիաուժ հզորությամբ Lamborghini Huracan-ի արագությունը վարորդն հասցրել է 325 կմ/ժ-ի և կորցրել ղեկի կառավարումը, ինչի հետևանքով մեքենան հարվածելով ճանապարհի երկաթյա արգելապատնեշին՝ դուրս է թռել ձորակ և այրվել:
Չնայած այն հանգամանքին, որ մեքենան լուրջ վնասվել է՝ վարորդը հասցրել է դուրս բերել ուղևորին, ինչից ակնթարթ հետո մեքենան բռնկվել է: «Lamborghini Huracan-ի վարորդն ու ուղևորը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ըստ Վենգրիայի ճանապարհային ոստիկանության, վարորդը գերազանցել է սահմանված արագությունը գրեթե 200 կմ/ժ-ով:
Ընկերներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից և կիսվում են մտերիմների հետ «դժոխային» ուղևորության մանրամասներով:
Ներկայացնում ենք տեսանյութը: