211652_close_icon
views-count1033 դիտում article-date 17:58 23-01-2015

Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում Դոնի Ռոստովում

Հունվարի 18-ին Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Այնուհետև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Ավագյանի կողմից հոգեհանգստի կարգ կատարվեց: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև քաղաքացիները ծաղիկներ զետեղեցին՝ իրենց վշտակցությունը հղելով զոհված հայ ընտանիքի հարազատներին և ողջ հայ ժողովրդին: Տեղի ունեցավ մոմավառություն: Հունվարի 25-ին Սուրբ Հարություն եկեղեցում հոգեհանսգտի կարգ կկատարվի նաև ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի, ով ստացված վերքերից մահացավ հունվարի 19-ին:

Նմանատիպ նյութեր